Դաս 8
կայքի պատրաստման փուլերը
Ինչից սկսել կայքի պատրաստումը
քանի որ կայքը տվյալ գործիքում պատրաստվում է 1 անձի կողմից, անհրաժեշտ է տիրապետել գոնե բազային հիմունքներին, որոնց դուք ծանոթացել եք նախկին դասընթացներում և հերթականությամբ կիրառել դրանք
1
Քննարկում
Պատվիրատուի հետ քննարկվում և առանձնացվում են գլխավոր կետերը, (Քանի լեզվից է բաղկացած լինելու, ինչ գունային համադրություններ են լինելու և այլն), դրա համար կա նախատեսված հարցաշար, որը ուղարկում ենք նրան լրացնելու համար՝
https://minimarketing.am/form
2
Մարքեթինգ
Մրցակիցների ուսունասիրություն, գործունեության մանրակրկիտ ուսունասիրություն, բացահայտել ուժեղ և թույլ կողմերը, գնային մարտավարությունը, կայքի դիզայնը, կոնտենտը․․․։
3
Տեքստ, կոնտենտ
Նախքան տեքստերը կազմելը անհրաժեշտ է առանձնացնել բանալի բառերը, և դրանք մաքսիմալ ներառել վերնագրերի, ենթավերնագրերի և տեքստերի մեջ։ Եթե տվյալ կետը խանգարում է ստեղծել որակյալ բովանդակություն, ապա չենք կիրառում, հիշում ենք որ օգտատերը կարդում է հետաքիր նյութերը այլ ոչ բանալի բառերը։
ԵՎ չենք մոռանում (CTA)
4
Նախագծում
Պատրաստում ենք ընդհանուր կայքի նախագիծը, տեսքը՝ նկարներ, էլէմենտներ տեքստեր և այլն, նախագիծը կարող եք պատրաստել ցանկացած գործիքի վրա Tilda-ու, Figma- ում․․․։
Կայքի ներսում նախագծի մեթոդը ներկայացված  է նախկին դասում
ԱՅՑԵԼԵԼ
5
Դիզայն
Պատրաստել դիզայնը ըստ նախագծի,
  • Բարդ էլեմենտների ստեղծման համար օգտագործել Figma և այլ գործիքներ, համաձայնեցնել նկարները և տեքստերի շրիֆտները հաճախորդի հետ,
  • Դիզայնը պետք է տարբերվի մրցակիցներից, և հաճախորդին մոտ հետաքրքրություն առաջացնի կայքը մինչև վերջ նայելու համար
  • Կայքը ադապտացնել բոլոր սարքերի համար, առանձնակի ուշադրւոյթւուն դարձնել բջջային ադապտացմանը,
Անհրաժեշտության դեպքում օգտագործել առանձին դիզայն բջջայինների համար
6
Պատրաստում
Եթե կայքը պատրաստված է Figma-ում անհրաժեշտ է լինելու այն ինտեգրել,
  • Հղումների ավելացում
  • Վերլուծական համակարգերի կցում
  • Պատվերների ընդունման համակարգերի կցում
7
SEO
  • Թեգեր H1, H2, H3...
Նկարների և տեսահոլովակների սեղմում, 
էլեմենտների համար օգտագործել SVG ֆորմատ,
  • Ավելացնել Google search consol, Yandex webmaster-ում,
  • Անջատել Yandex metrika- ի WEBvisor-ը,
8
Հաճախորդի հաշվի բացում
  • Բոլոր վճարումները իրականացնել միայն հաճախորդի հաշվից  (առանց բացառության),
  • Ընտրել մինիմալ փաթեթը։
Եթե այլ տարբերակներ հաճախորդը չի ցանկանում
9
Կայքի տեղափոխում
Ուշադրություն դարձնել բոլոր ներքին և արտաքին հղումներին, կայքը տեղափոխելուց անհրաժեշտ է լինելու դրանք ևվս 1 անգամ ստուգել։
10
Դոմեն և Հոսթինգ
  • Տալ բոլոր կարգավորումները, սպասել մինչև միանա SSL արձանագրությունը,
  • Բոլոր վճարումները իրականացնել հաճախորդի հաշվից (առանց բացառության)
11
Հանձնում
  • Վերջնական թեստավորում
  • Բոլոր անհրաժեշտ գաղտնաբառերը,
  • Հասանելիք անվճար նյութերը (տեսահոլովակներ, ֆայլեր․․․),
  • Հետագա համագործակցության առաջարկներ, եթե առկա են
Կայքի տեղափոխում